ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

 ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեության ուղղությամբ աշխատանքային խմբերի ստեղծման կարգի և նրանց գործունեության մասին

 ք. Մինսկ                                                                                11 մայիսի, 2017թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը, ելնելով իր գործառույթների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև համաձայն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին Կանոնակարգի 7-րդ կետի (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ),

որոշեց`

1. Հաստատել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբերի մասին կանոնակարգը:

2. Ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի՝ գործունեության արդիական ուղղություններով փորձագետների աշխատանքային խումբ՝ նախագահությունը հանձնարարելով Ռուսաստանի Դաշնությանը, համանախագահությունը՝ Բելառուսի Հանրապետությանը:

3. ՔԾՂԽ անդամներին՝

մինչև 2017թ. հունիսի 1-ը Խորհրդի Քարտուղարությանն ուղարկել աշխատանքային խմբում մասնակցության համար նախատեսված պաշտոնատար անձանց մասին տեղեկությունները,

ցուցաբերել անհրաժեշտ գործնական և մեթոդական աջակցություն դրա գործունեությանը:

4. ՔԾՂԽ Քարտուղարությանը՝

ամփոփել և ՔԾՂԽ անդամներին ուղարկել աշխատանքային խմբի կազմի մասին տեղեկությունները,

համակարգել աշխատանքային խմբի գործունեությունը՝ ցուցաբերելով անհրաժեշտ կազմակերպչական համագործակցություն:

5. Փորձագետների աշխատանքային խմբին՝

2017թ. հուլիսի 1-ից մեկնարկել աշխատանքը՝ ղեկավարվելով Խորհրդի 11.05.2017թ. որոշմամբ հաստատված Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի մասին կանոնակարգով,

Խորհրդի հերթական III նիստին ներկայացնել համագործակցության զարգացման մասին առաջարկություններ:

Կազմվել է Մինսկ քաղաքում 11.05.2017թ. ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն

 /ստորագրություն/ Ա.Հ. Օսիկյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

 /ստորագրություն/ Ս.Ի. Դորոշկո

  
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 /ստորագրություն/ Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 /ստորագրություն/ Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 /ստորագրություն/ Վ.Ա. Մաքսիմենկո