ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

 Հանցագործության դեմ պայքարի համատեղ միջոցառումների 2019-2023թթ. միջպետական ծրագրի նախագծի մեջ ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի՝ հանցագործության դեմ պայքարի և քրեակատարողական ոլորտում անվտանգության ապահովման գործում ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական համակարգերի ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված առաջարկությունները ներառելու մասին

 ք. Մինսկ                                                                                11 մայիսի, 2017թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը, ելնելով իր գործառույթների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև համաձայն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին Կանոնակարգի 6-րդ կետի (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ),

որոշեց`

1. Սատարել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտի նախաձեռնությանը՝ Հանցագործության դեմ պայքարի համատեղ միջոցառումների 2019-2023թթ. միջպետական ծրագրի նախագծի շուրջ (այսուհետ՝ Ծրագրի նախագիծ) Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների փոխգործակցության և գործունեության կատարելագործմանը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում քրեակատարողական ոլորտում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

2. Միջնորդել Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյին Ծրագրի նախագիծը համալրել հետևյալ աշխատանքային անվանմամբ միջոցառումով՝

«ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համագործակցության և փոխգործակցության զարգացում, քրեակատարողական քաղաքականության կատարելագործում՝ ԱՊՀ տարածքում քրեակատարողական ոլորտում անվտանգության ապահովման և հանցագործության դեմ պայքարի գծով»:

3. Խորհրդի Քարտուղարությանը՝ համապատասխան առաջարկություններն ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցության Գործադրի կոմիտե և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյին:

Կազմվել է Մինսկ քաղաքում 11.05.2017թ. ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն

 /ստորագրություն/ Ա.Հ. Օսիկյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

 /ստորագրություն/ Ս.Ի. Դորոշկո

 
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 /ստորագրություն/ Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 /ստորագրություն/ Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 /ստորագրություն/ Վ.Ա. Մաքսիմենկո