ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

 Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի համանախագահ ընտրելու մասին

 ք. Մինսկ                                                                                11 մայիսի, 2017թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը, ելնելով իր գործառույթների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև համաձայն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին Կանոնակարգի 9-րդ կետի (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ),

որոշեց`

որպես Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի համանախագահ ընտրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Հակոբի Օսիկյանին:

Կազմվել է Մինսկ քաղաքում 11.05.2017թ. ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության յուրաքանչյուր քրեակատարողական ծառայությանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն

/ստորագրություն/ Ա.Հ. Օսիկյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

 /ստորագրություն/ Ս.Ի. Դորոշկո

  
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 /ստորագրություն/ Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 /ստորագրություն/ Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 /ստորագրություն/ Վ.Ա. Մաքսիմենկո