ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի II նիստի որշումների կատարման, Խորհրդի՝ 2017 և 2018 թվականների պլանների իրականացման ընթացքի մասին

ք. Երևան                                                                      19 հոկտեմբերի, 2018թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ)

որոշեց`

1. Ի գիտություն ընդունել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի II նիստի որոշումների կատարման և Խորհրդի 2017 ու 2018 թվականների պլանների իրականացման ընթացքի մասին ՔԾՂԽ Քարտուղարության տեղեկատվությունը:

2. Խորհրդի մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններին խորհուրդ տալ շարունակել գործնական միջոցառումների կազմակերպմանն ուղղված աշխատանքները և արդյունքների մասին տեղեկացնել ՔԾՂԽ Քարտուղարությանը:

3. ՔԾՂԽ Քարտուղարությանը`

մինչև 2019թ. հունվարի 31-ը Խորհրդի գործունեության մասին տեղեկատվությունը ներկայացնել ԱՊՀ Գործադիր կոմիտե` 2018թ. աշխատանքների արդյունքներով,

ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների հետ համատեղ մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ն ապահովել Խորհրդի՝ 2019թ. աշխատանքների պլանի նախապատրաստումը, աշխատանքային կարգով Խորհրդի անդամների հետ համաձայնեցումը և Խորհրդի Նախագահի կողմից հաստատումը:

Կազմվել է Երևան քաղաքում 19.10.2018թ. ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն

 

 Ա.Գ. Մխոյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

Օ.Վ. Մատկին

  
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 

Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 

 

 Գ.Ա. Կորնիենկո

Տաջիկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեական պատիժների կատարման գլխավոր վարչություն

 Ռ.Կ.Բոյբալազոդա