ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

 Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական III նիստի մասին

 ք. Մինսկ                                                                                11 մայիսի, 2017թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ),

որոշեց`

1. Սատարել 2018թ. Խորհրդի հերթական III նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության առաջարկը:

2. Հիմնականում հավանություն տալ Խորհրդի հերթական III նիստի օրակարգին (կից ներկայացվում է): Խորհրդի անդամներին՝ անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ ներկայացնել օրակարգի նախագծի մեջ` համաձայն Խորհրդի աշխատանքի Կանոնակարգի:

3. Խորհրդի Քարտուղարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հետ համատեղ կազմակերպել Խորհրդի նիստի նախապատրաստումը:

Կազմվել է Մինսկ քաղաքում 11.05.2017թ. ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության քրեակատարողական ծառայությանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն

 /ստորագրություն/ Ա.Հ. Օսիկյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

 /ստորագրություն/ Ս.Ի. Դորոշկո

  
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 /ստորագրություն/ Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 /ստորագրություն/ Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 /ստորագրություն/ Վ.Ա. Մաքսիմենկո