ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

հատուկ հավաքակազմի (սպեցկոնտինգենտի), այդ թվում նաև` թմրամոլությամբ և այլ հոգեակտիվ նյութերի կախվածությունից տառապող անձանց բժշկական ապահովման գծով փորձի փոխանակման մասին

ք. Երևան                                                                      19 հոկտեմբերի, 2018թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ), ելնելով իր գործառույթների իրականացման անհրաժեշտությունից,

որոշեց`

1. Ի գիտություն ընդունել հատուկ քանակակազմի (սպեցկոնտինգենտի), այդ թվում նաև` թմրամոլությամբ և այլ հոգեակտիվ նյութերի կախվածությունից տառապող անձանց բժշկական ապահովման գծով փորձի փոխանակման անհրաժեշտության մասին Խորհրդի Քարտուղարության տեղեկատվությունը:

2. Խորհրդի անդամներին`

մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը մշակել փորձագետների փոխադարձ այցերի կազմակերպման հարցը հատուկ հավաքակազմի (սպեցկոնտինգենտի), այդ թվում նաև` թմրամոլությամբ և այլ հոգեակտիվ նյութերի կախվածությունից տառապող անձանց բժշկական սպասարկման գծով փորձի փոխանակման նպատակով և Խորհրդի Քարտուղարությանն ուղարկել տվյալ հարցով առաջարկները:

3. Խորհրդի Քարտուղարությանը`

ամփոփել ստացված առաջարկությունները և Խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ ներառել դրանք Խորհրդի՝ 2019թ. աշխատանքների պլանում,

տվյալ հարցը մշակել Խորհրդի աշխատանքային խմբի հերթական նիստում:

Կազմվել է Երևան քաղաքում 19.10.2018թ., ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն

Ա.Գ. Մխոյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

Օ.Վ. Մատկին

 

 
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 

 

 Գ.Ա. Կորնիենկո

Տաջիկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեական պատիժների կատարման գլխավոր վարչություն

 Ռ.Կ.Բոյբալազոդա