ՈՐՈՇՈՒՄ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի

Խորհրդի անդամ պետությունների ազգային օրենսդրության՝ քրեակատարողական ոլորտում միասնական տեղեկատվական բազայի ստեղծման մասին

 ք. Երևան                                                                      19 հոկտեմբերի, 2018թ.

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ, ՔԾՂԽ), ելնելով իր գործառույթների իրականացման անհրաժեշտությունից,

որոշեց`

1. Ի գիտություն ընդունել Խորհրդի անդամ պետությունների ազգային օրենսդրության` քրեակատարողական ոլորտում միասնական տեղեկատվական բազայի ստեղծման՝ Խորհդի Քարտուղարության տեղեկատվությունը:

2. Խորհրդի անդամներին`

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, իրենց իրավասության սահմաններում ուղարկում են Խորհրդի Քարտուղարությանը քրեակատարողական բնագավառում իրավահարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերը` պահպանելով իրավական տեղեկատվության տարածման գործունեությանը ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ազգային օրենսդրությամբ:

3. Խորհրդի Քարտուղարությանը`

ամփոփել ներկայացված փաստաթղթերը,

մինչև 2019թ. հունվարի 1-ը «Համացանց» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում՝ Պատիժների կատարման դաշնային ծառայության պաշտոնական կայքում (http://fsin.su, http://фсин.рф), ստեղծել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի անդամ պետությունների ազգային օրենսդրություն» ենթաբաժինը և լրացնել այն` օգտագործելով ամփոփված նյութերը,

այդ մասին աշխատանքային կարգով տեղեկացնել Խորհրդի Անդամներին:

Կազմվել է Երևան քաղաքում 19.10.2018թ., ռուսերենով, մեկ բնօրինակից:  Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը որոշման պատճենը կուղարկի սույն Որոշումը ստորագրած Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության քրեակատարողական ծառայությանը:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն

 Ա.Գ. Մխոյան

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պատիժների կատարման դեպարտամենտ

Օ.Վ. Մատկին

 
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Քրեակատարողական համակարգի կոմիտե

 Ա.Խ.Բազիլբեկով

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պատիժների կատարման պետական ծառայություն

 Տ.Տ. Ժապարով

  
Ռուսաստանի Դաշնության Պատիժների կատարման դաշնային ծառայություն

 

 Գ.Ա. Կորնիենկո

Տաջիկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեական պատիժների կատարման գլխավոր վարչություն

 Ռ.Կ.Բոյբալազոդա