Ռոբերտ Հակոբի Մինասյան

Ծնվել է 1979թ. մարտի 10-ին Երևան քաղաքում։

1995-1997թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ ԱՎՎ տեսուչ։

1997-1999թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2000թ. ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանը, ստացել է իրավաբանի որակավորում։ Ունի մագիստրոսի աստիճան։

2000-2004թթ.  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի հարկադիր կատարող։

2004-2006թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժին, Աբովյան-Եղվարդ բաժանմունքի պետ:

2006-2009թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետ:

2009-2009թթ.  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ:

2009-2014թթ.  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնի պետ:

2014-2016թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Գեղարքունիքի մարզային բաժնի պետ:

2016-2016թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետ:

2016թ. ազատվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից իր զեկուցագրի հիման վրա։

2018-2019թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն, գլխավոր մասնագետ (օգնական):

2019-2019թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ:

2019թ. ազատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից անձնական նախաձեռնությամբ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2019թ. օգոստոսի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով
պարգևատրվել է պատվոգրերով, իսկ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ «Պատվավոր աշխատակից» կրծքանշանով։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։