Սամվել Համլետի Մկրտչյան

Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքում։

1993-1997թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ ԲԴ ունկնդիր։

1997-1999թթ. Արագածոտնի մարզային ՆԳ վարչության Աշտարակի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր։

1999-2000թթ. Արագածոտնի մարզային ՆԳ վարչության Աշտարակի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ի հաշիվ ավագ օպերլիազորի։

2000-2002թթ. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի օպերլիազոր։

2002-2003թթ. Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 4-րդ բաժնի օպերլիազոր։

2003-2003թթ. Քրեական հետախուզության վարչության 5-րդ բաժնի օպերլիազոր, ի հաշիվ ավագ օպերլիազորի։

2003-2005թթ. Քրեական հետախուզության վարչության 5-րդ բաժնի ավագ օպերլիազոր։

2005-2005թթ. Քրեական հետախուզության վարչության 4-րդ բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր։

2005-2007թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր։

2007-2008թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։

2008-2011թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով։

2011-2011թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ։

2011-2013թթ. ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով։

2013-2013թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ։

2013թ. Ազատվել է ՀՀ ոստիկանությունից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

2019թ. Հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, այդ թվում՝

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «Օրենքի պատվար» մեդալով։

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «Երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով։

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «Երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով։

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով։

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «Գերազանց ծառայության» կրծքանշանով։

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «20 տարվա ՄՀՕՋ» մեդալով:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝  «Ծովակալ Իսակով» մեդալով։

Ամուսնացած է, ունի երկու որդի։