Վահե Լևոնի Պապոյան

Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 25-ին, ք. Երևանում:

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1994թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ:

1995-2015թթ. աշխատել է ՀՀ ԱԱՊՎ, ԱԱՆ և ԱԱԾ-ում քննիչ, ավագ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ:

2015-2019թթ. ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2019թ. հուլիսի 18-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ:

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով
պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, այդ թվում՝

ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով,

ՀՀ ազգային անվտանգության տնօրենի հրամանով՝ «Մարտական համագործակցության համար» մեդալով,

ՀՀ ազգային անվտանգության տնօրենի հրամանով՝ «Անբասիր ծառայության համար» մեդալով,

ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Օրենքի պատվար» մեդալով,

ՀՀ ազգային անվտանգության տնօրենի հրամանով՝ «Անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով։

Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով,

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով,

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով,

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանով։

Ունի մեկ որդի և մեկ դուստր: