Վարդգես Սամվելի Ծաղիկյան

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 28-ին, Երևան քաղաքում:

1999-2001թթ.  ծառայել է ԶՈՒ-ում:

1997-2002թթ. սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում, ստացել է իրավագետի որակավորում:

2005-2010թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել է տնտեսագետի որակավորում:

2003-2003թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Երևանի Շենգավիթ բաժանմունքի հարկադիր կատարող:

2003-2004թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ վարչության վերահսկողության բաժնի առաջատար խորհրդատու:

2006-2006թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ կազմակերպչական և վերլուծության բաժնի առաջին կարգի խորհրդատու:

2006-2006թթ. ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ (ՔՊ և մոբ. աշխ. գծով):

2006-2006թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի, Կոտայքի բաժանմունքի առաջատար մասնագետ:

2006-2007թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա և Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ:

2007-2008թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի առաջատար մասնագետ:

2008-2008թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի պետ:

2008-20011թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ:

2011-2014թթ. Ծառայել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու բաժնի պետի տեղակալ:

2014-2014թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Վայոց ձորի բաժանմունքի պետ:

2014-2016թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ:

2017-2017թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ:

2017-2018թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ:

2018-2018թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ:

2018-2018թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ:

Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի: