Վարուժան Լեգդարի Եղիազարյան

Ծնվել է 1961թ. հոկտեմբերի 1-ին ք․Երևանում։

1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում՝ օդադեսանտային զորքերում:

1988թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1992-1992թթ. ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 1 ՔՄ ՊԻՏՄ-ի ավագ ինժեներ:

1993-1995թթ. ՀՀ ՆԳՆ Շտաբի ՔՆԳԲ և ՔՊԻՎ ստորաբաժանումների միջև հսկողության և կոորդինացիայի խմբի օպերլիազոր։

1995-1997թթ. ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 6 ՈՒԱՀ պետի օպերատիվ գծով տեղակալ:

1997-1999թթ. ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 6 ՈՒԱՀ պետի օպերատիվ գծով տեղակալ, ինքը և օպերատիվ բաժնի պետ։

1999-2001թթ. ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 3 քննչական մեկուսարանի պետ:

2001-2002թթ. ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ:

2002-2005թթ. Երևանի ՆԳՎ ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի պետ:

2005-2007թթ.  ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետ:

2007-2008թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ:

2008-2009թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի պետ:

2009-2018թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ:

2018-2019թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման բաժնի պետ:

ՀՀ արդարադատության նախարարի 2019թ. մարտի 4-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար:

25.04.2019թ.  առ այսօր՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետ:

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից պարգևատրվել է նաև գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: