Վարուժան Սպիրիդոնի Մելքոնյան

 

 

 

 

 

 

 

 

Ծնվել է 1959 թ. սեպտեմբերի 7-ին, Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում:

1976-1981 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

1981-1989 թթ. «Աստրո» ԳԱՄ ինժեներ, ավագ ինժեներ, առաջատար ինժեներ:

1983-1990 թթ. «Աստրո» ԳԱՄ տուրիզմի և առագաստային սպորտի թիմի ղեկավար:

1988-1989 թթ. երկրաշարժից հետո Սպիտակում իրականացվող փրկարարական աշխատանքների ջոկատի հրմանատար:

1989-1993 թթ. «Հայք» երիտասարդական կենտրոնի փոխտնօրեն:

1990-1995 թթ. Հայաստանի Հանրապետության առաջին գումարման շրջանային խորհրդի պատգամավոր:

1993-1994 թթ. ՀՀ ՆԳՆ կադրերի վարչության պետի տեղակալ:

1993-2003 թթ. «Ջավախք» հայրենակցական միության անդամ:

1994-1995 թթ. ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի պետ:

1995-1995 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության Աբովյանի ԴԱԳ-ի պետ:

1995-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետի տեղակալ:

2001-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետի տեղակալ կադրերի և հատուկ քանակակազմի հետ տարվող աշխատանքների գծով:

2001-2005 թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:

2003-2006 թթ. «Ջավախք» հայրենակցական միության նախագահության անդամ:

2005-2007 թթ. ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, ինքը և 2-րդ բաժնի պետ:

2007-2009 թթ.  «Վիրահայերի միասնություն» ՀԿ աշխատակազմի ղեկավար:

2007-2009 թթ. «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն:

2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով վերանշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր: