Պատմություն

1919թ. հունվարի 3-ին (նոր տոմարով՝ 16-ին) ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:

1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:

1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո և կրել է տարբեր անվանումներ.

1938թ. – Բանտային բաժին

1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն

1962թ. – Կալանավայրերի վարչություն

1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն

1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն

1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն

2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմինը՝ քրեակատարողական վարչություն և 12 հիմնարկներ:

Ստորև ներկայացնում ենք ծառայության պետերի պաշտոնավարման ժամանակացույցը սկսած 1919 թվականից.

01.05.1919թ – 22.04.1920թ.` Տիգրան Հովհաննեսի Յարալյան

26.04.1920թ – 10.07.1920թ.` Գրիգոր Բաղդասարի Բաղդասարյան

10.07.1920թ – 27.12.1920թ.` Հրանտ Մկրտիչի Ազատյան

06.01.1921թ – 28.05.1921թ.` Արփիար Սիմոնի Հովսեփյան

21.07.1921թ – 15.10.1921թ.` Հրանտ Մկրտիչի Մկրտչյան

16.10.1921թ – 08.07.1922թ.` Հայկ Համբարձումի Իսահակյան

09.07.1922թ – 15.08.1922թ.` Սարգիս Գրիգորի Փիրվերդյան

15.08.1922թ – 03.03.1923թ.` Գեղամ Արշակի Ղարիբջանյան

10.03.1923թ – 17.09.1923թ.` Բարդուղիմեոս Կարապետի Բաբայան

19.09.1923թ – 12.11.1924թ.` Ստեփան Մաթևոսի Խուդգարյան

02.01.1925թ – 20.04.1926թ.` Հովհաննես Հարությունի Դավթյան

20.04.1926թ – 18.04.1929թ.` Նիկոլայ Հայրապետի Կոստանդյան

20.04.1929թ – 02.05.1933թ.` Ստեփան Հովհաննեսի Թորգոմյան

28.08.1934թ – 15.12.1937թ.` Գևորգ Ղազարի Մելքումով

11.1937թ – 02.1941թ.` Յակով Ստեփանի Տոպոլև

04.1941թ – 11.1944թ.` Վասիլի Վասիլի Դավիդով

11.1944թ – 08.1946թ.` Սամվել Դավիդի Հարությունյան

07.1946թ – 12.1948թ.` Համբարձում Բադալի Ծատուրյան

1948 – 1954թթ.` Անդրանիկ Սարգսի Ղարիբյան

25.09.1954թ. – 29.12.1955թ.` Արտաշես Սարգսի Փոլադյան

13.03.1956թ. – 04.09.1958թ.` Վարդան Կարապետի Կարակոզով

04.09.1958թ. – 20.05.1962թ.` Վազգեն Մեսրոպի Ավչյան

20.05.1962թ. – 07.04.1964թ.` Պողոս Շապագատի Ալեքսանյան

29.07.1964թ. – 24.02.1967թ.` Աշոտ Լևոնի Լալայան

23.03.1967թ. – 05.09.1969թ.` Արտաշես Սարգսի Փոլադյան

05.09.1969թ. – 29.04.1986թ.` Հրաչիկ Պետրոսի Պետրոսյան

29.04.1986թ. – 13.03.1991թ.` Ռուդոլֆ Արտաշեսի Ղազարյան

17.09.1991թ. – 14.07.1992թ.` Լևոն Վահանի Հասրաթյան

15.11.1992թ. – 04.10.1994թ.` Հրաչիկ Պետրոսի Պետրոսյան

04.10.1994թ. – 20.04.2000թ.` Մուշեղ Ագունի Սաղաթելյան

21.04.2000թ. – 01.11.2001թ.` Վանուշ Զարզանդի Սարգսյան

12.11.2001թ. – 30.06.2006թ.` Սամվել Թելմանի Հովհաննիսյան

30.06.2006թ. – 20.02.2009թ.` Աշոտ Աղասու Մարտիրոսյան

20.02.2009թ. – 19.05.2010թ.` Աշոտ Անդրանիկի Գիզիրյան

28.05.2010թ. – 03.09.2014թ.` Հայկ Արտեմի Հարությունյան

03.09.2014թ. – 28.01.2018թ.` Արթուր Հակոբի Օսիկյան

28.01.2018թ. – 11.06.2018թ.՝ Ռաֆայել Նիկոլայի Հովհաննիսյան