ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՀՐԱՄԱՆ

 

                                                                                              Հավելված

ՀՀ ԱՆ քրեակատարողական

ծառայության պետի 2018

թվականի հունիսի 19-ի

թիվ 87-Լ հրամանի

ԿԱՐԳ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

  1. Սույնով կարգավորվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները, կազմակերպման գործընթացը, ընդունելությունների հաշվառման և ամփոփման հարաբերությունները:
  2. Ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է Ծառայության պետի, վերջինիս հանձնարարությամբ ըստ ոլորտների համակարգող Ծառայության պետի առաջին տեղակալի, տեղակալների կամ այլ ծառայողների կողմից:
  3. Ծառայության պետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը, ժամը 15.00-18.00-ն:
  4. Ընդունելության կապակցությամբ դիմած քաղաքացիների հերթագրումն իրականացվում է Ծառայության պահպանության բաժնի հերթապահության բաժանմունքի ծառայողների կողմից:
  5. Ընդունելության համար հերթագրված քաղաքացիների ցուցակները՝ կազմված ըստ անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, հասցե և հեռախոսահամար) և խնդրո առարկա հանդիսացող հարցերի (քաղաքացու կողմից հայտնելու դեպքում), յուրաքանչյուր ամսվա վերջին երեքշաբթի օրը Ծառայության պահպանության բաժնի հերթապահության բաժանմունքի կողմից ներկայացվում է Ծառայության ընդհանուր բաժին (այսուհետ՝ Ընդհանուր բաժին)՝ բացառությամբ հրատապ լուծումներ պահանջող դեպքերի, որոնք անհապաղ զեկուցվում են Ծառայության պետին, առաջին տեղակալին կամ տեղակալներին:
  6. Ընդհանուր բաժնի կողմից կազմվում է հերթական ընդունելության համար դիմած քաղաքացիների ցուցակ և ոչ ուշ, քան հաջորդ օրը ներկայացվում Ծառայության պետին՝ ընդունելության ձևաչափը որոշելու նպատակով:
  7. Ծառայության պետի կողմից ընդունելության անցկացման ձևաչափը որոշվելուց հետո Ընդհանուր բաժնի աշխատակիցն ընդունելության ենթակա քաղաքացիների ցուցակը ներկայացնում է պահպանության բաժնի հերթապահության բաժանմունք ընդունելության տեղի և ժամի վերաբերյալ քաղաքացիներին ծանուցելու և արդյունքների մասին Ընդհանուր բաժնին գրավոր տեղեկացնելու նպատակով:
  8. Քաղաքացիների ծանուցման, դրա անհնարինության կամ վերջիններիս կողմից ընդունելության ներկայանալուց հրաժարվելու փաստը գրավոր ամրագրվում է Ընդհանուր բաժնի կողմից ներկայացված ցուցակում՝ հաստատվելով պահպանության բաժնի հերթապահության բաժանմունքի ծառայողի ստորագրությամբ:
  9. Ընդունելության ընթացքը և ընդունելությունն անցկացնող անձի հանձնարարականներն արձանագրվում են Ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ընդունելության ներկայացած քաղաքացին խնդրում է ընդունելությունը կազմակերպել առանց Ընդհանուր բաժնի աշխատակցի ներկայության:
  10. Ընդհանուր բաժնի աշխատակիցը, համապատասխան մատյանում լրացնում է ընդունելության ներկայացած քաղաքացու անհատական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, հասցե և հեռախոսահամար), վերջինիս կողմից բարձրացված խնդրի համառոտ բովանդակությունը, ընդունելությունն անցկացնող անձի տվյալները (անուն, ազգանուն, կոչում և պաշտոն), ինչպես նաև ընդունելության արդյունքում տրված հանձնարարականներն ու պատասխանատու ստորաբաժանման տվյալները:
  11. Ընդունելության արդյունքում կայացված որոշումների կամ հանձնարարությունների կատարողականները դրանք կատարած ստորաբաժանումների կողմից ներկայացվում են Ընդհանուր բաժին՝ միասնական հաշվառում տանելու և հաշվետվություն ներկայացնելու համար:

 

Քրեակատարողական ծառայության պետ