Օրինակելի նախագիծ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների հետ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փոխգործակցության մասին

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը (այսուհետ` ՔԾՂԽ) և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինը, հետագայում միասին` Կողմեր,

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին Կանոնակարգով և ԱՊՀ ճյուղային համագործակցության մասին Կանոնակագրով,

հաստատելով անվտանգության, իրավակարգի և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդման բնագավառում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդման ու կատարելագործման սկզբունքներին կողմնակցությունը,

արտահայտելով հանցագործության հետ պայքարի հարցում ընդհանուր շահագրգռվածությունը,

ձգտելով ամեն կերպ սատարել կառուցողական փոխշահավետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,

համաձայնեցին հետևյալի մասին`

Հոդված 1

Սույն Համաձայնագրի առարկա է հանդիսանում քրեակատարողական բնագավառում, ինչպես նաև օրինականության, իրավակարգի և հանցագործության հետ պայքարի ապահովման փոխադարձ շահագրգռվածություն ներկայացնող հարցերով Կողմերի փոխգործակցությունը` համաձայն Կողմերի իրավասության:

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությունն իրականացվում է հավասարության և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա, չի խոչընդոտում ԱՊՀ մասնակից պետություններին իրենց օրենսդրության և միջազգային պարտավորությունների կատարման հարցում:

 Հոդված 2

 Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը փոխգործակցում են միմյանց հետ իրենց լիազոր մարմինների միջոցով:

Սույն Համաձայնագրի իրականացման հարցով լիազորված մարմիններ են հանդիսանում`

ՔԾՂԽ-ի կողմից` ՔԾՂԽ Քարտուղարությունը,

ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմնի կողմից` մարմնի Քարտուղարությունը:

Լիազորված մարմինների անվանման կամ գործառույթի փոփոխման դեպքում Կողմերը ժամանակին կտեղեկացնեն միմյանց:

Հոդված 3

 Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի փոխգործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով`

մասնակցություն նրանց գործունեության ոլորտին վերաբերող հարցերով հանցագործության դեմ պայքարի միջպետական ծրագրերի մշակմանը և կատարմանը,

տեղեկատվության փոխանակում հանցագործության դեմ պայքարի հարցերով, ինչպես նաև օրինականության պահպանման, իրավակարգի, հասարակական անվտանգության և հանցագործության դեմ պայքարի ոլորտում փոխադարձ շահագրգռվածություն առաջացնող այլ հարցերով,

աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում նաև` կոնֆերանսների, սեմինարների և համատեղ միջոցառումների անցկացման եղանակով,

Կողմերի իրավասության մեջ մտնող հարցերով խորհրդատվական օգնության ցուցաբերում,

անհրաժեշտության դեպքում փորձագետների համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում Կողմերի գործունեության ոլորտին վերաբերող միջպետական ծրագրերի նախագծերի, օրինակելի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանը մասնակցելու համար,

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, դրանց գործնական կիրարկման  նյութերի և փոխադարձ շահագրգռվածություն ներկայացնող հարցերով մեթոդական խորհուրդների փոխանակում` իրենց իրավասության շրջանակներում,

փոխգործակցություն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը (սերտացմանը, ունիֆիկացմանը) ուղղված հարցերի լուծման ուղղությամբ,

փոխգործակցություն շահագրգռվածություն ներկայացնող գործունեության բնագավառների միջոցառումները զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանման հարցում:

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերին փոխգործակցության այլ փոխադարձ ընդունելի ձևերի մշակմանը և զարգացմանը:

Հոդված 4

 Կողմերն ապահովում են սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում փոխգործակցության ընթացքում տրամադրված գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը և առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության խուսափում են տեղեկատվությունը երրորդ անձանց փոխանցելուց:

Սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցությունն իրականացնելիս` Կողմերն օգտվում են ռուսերենից:

Հոդված 5

 Սույն Համաձայնագիրը միջազգային պայմանագիր չի հանդիսանում և Կողմերի համար չի ստեղծում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ և պարտականություններ: Կողմերի միջև հարաբերություններում առաջացող բոլոր վիճելի հարցերը լուծվում են նրանց խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Կողմերի միջև համաձայնեցմամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող համապատասխան արձանագրությամբ:

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` մյուս կողմին ուղարկելով գրավոր ծանուցում ոչ ուշ, քան Համաձայնագրից դուրս գալուց երեք ամիս առաջ:

Սույն Համաձայնագիրը կիրառվում է ____________ պահից:

Կազմվել է _________ քաղաքում ___________թ. ռուսերեն լեզվով մեկ (երկու) օրինակից, մեկ օրինակը պահվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեում, մյուսը` ԱՊՀ ճյուղային համագործակցության աշխատանքային մարմնում:

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահԱՊՀ ճյուղային համագործակցության մարմնի խորհրդի նախագահ