ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԱՊՀ մասնակից պետությունների
քրեակատարողական ծառայությունների
ղեկավարների խորհրդի
11.05.2017թ. որոշմամբ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության մասին

 Սույն Կանոնակարգը մշակվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման մասին 16.10.2015թ. Համաձայնագրով հաստատված Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ ԱՊՀ ՔԾՂԽ, Խորհուրդ) մասին Կանոնակարգի հիման վրա և դրան համապատասխան, և սահմանում է ԱՊՀ ՔԾՂԽ Քարտուղարության (այսուհետ՝ Քարտուղարություն) իրավական կարգավիճակը, հիմնական խնդիրները, գործառույթները, կազմը և գործունեության կազմակերպումը:

I Ընդհանուր դրույթները

1. Քարտուղարությունը հանդիսանում է ԱՊՀ ՔԾՂԽ մշտապես գործող աշխատանքային մարմին և նախատեսված է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների փոխգործակցության կազմակերպման համար, ԱՊՀ ՔԾՂԽ, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ու Արտաքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի՝ քրեակատարողական ոլորտում որոշումների իրականացման համակարգման համար, ինչպես նաև ԱՊՀ ՔԾՂԽ գործունեության կազմակերպչատեխնիկական, տեղեկատվական-վերլուծական և խորհրդակցական ապահովման համար:

2. Քարտուղարության աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ԱՊՀ ՔԾՂԽ:

3. Իր գործունեության մեջ Քարտուղարությունը ղեկավարվում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերով, ԱՊՀ շրջանակներում քրեակատարողական բնագավառում ընդունված պայմանագրերով և համաձայնագրերով, ինչպես նաև սույն Կանոնակարգով:

II Քարտուղարության խնդիրները և գործառույթները

 

4. Քարտուղարության հիմնական խնդիրներն են՝

  • ԱՊՀ ՔԾՂԽ գործունեության ապահովումը,
  • ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների օպերատիվ փոխգործակցության զարգացումը,
  • ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետությունների քրեակատարողական ծառայությունների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը,
  • մասնակցություն ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների՝ քրեակատարողական բնագավառում համագործակցության միջազգային իրավական շտեմարանի կատարելագործմանը,
  • ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում ահաբեկչությանը, ծայրահեղականությանը և քրեակատարողական բնագավառում այլ սպառնալիքներին հակազդման խնդիրների գծով տեղեկատվության, ինչպես նաև ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետությունների փորձի ամփոփման իրականացումը,
  • ԱՊՀ ՔԾՂԽ կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ վերահսկման իրականացումը:

5. Քարտուղարությունը կատարում է հետևյալ գործառույթները՝

  • Խորհրդի նիստերի կազմակերպչատեխնիկական նախապատրաստում և անցկացում (կազմակերպիչ քրեակատարողական ծառայության հետ համատեղ), ինչպես նաև դրանց անցկացման ժամկետների և վայրի մասին առաջարկությունների նախապատրաստում,
  • ԱՊՀ ՔԾՂԽ աշխատանքների և ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների փորձագետների նիստերի ամենամյա ծրագրի կազմում,
  • ԱՊՀ ՔԾՂԽ նիստերի և ԱՊՀ ՔԾՂԽ նիստերի նախապատրաստման գծով ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների փորձագետների նիստերի օրակարգերի նախագծերի, ինչպես նաև դրանց նյութերի նախապատրաստում և ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների հետ համաձայնեցում,
  • ԱՊՀ ՔԾՂԽ նիստերի արձանագրությունների և ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների փորձագետների նիստերի նախապատրաստում և անցկացում,
  • ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններին ԱՊՀ ՔԾՂԽ ընդունված որոշումների պատճենների ուղարկում, դրանց հաշվառման, պահպանման և համակարգման ապահովում,
  • մասնակցություն քրեակատարողական ծառայությունների իրավասությանը վերաբերող միջպետական և միջգերատեսչական ծրագրերի մշակմանը,
  • մասնակցություն միջազգային ֆորումներին, կոնֆերանսներին Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով, նշված միջոցառումների ընթացքում ստացված տեղեկատվության ամփոփում և Խորհրդի մասնակիցներին այդ տեղեկատվության տրամադրում,
  • գիտահետազոտական կազմակերպությունների հետ համատեղ քրեակատարողական ծառայությունների իրավասությանը վերաբերող փաստաթղթերի նախագծերի մշակում,
  • ԱՊՀ ՔԾՂԽ որոշմամբ ստեղծվող աշխատանքային խմբերի նիստերի, սեմինարների նախապատրաստում և անցկացում,
  • ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններին Համագործակցության շրջանակներում կնքվող և ԱՊՀ ՔԾՂԽ նիստերին ստորագրվող միջգերատեսչական բնույթի միջազգային պայմանագրերի նախագծերի ուղարկում՝ դրանց ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման նպատակով,
  • ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների իրազեկում ԱՊՀ շրջանակներում կնքված միջգերատեսչական բնույթի միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, այն պետությունների նկատմամբ, որոնց համար տվյալ համաձայնագրերը ստորագրման պահից ուժի մեջ չեն մտնում:

III Քարտուղարության իրավունքները և պարտականությունները

 

6. Քարտուղարությունն իր առջև դրված խնդիրների լուծման և իր գործառույթների կատարման համար իրավունք ունի՝

  • իր իրավասության սահմաններում մշակել ԱՊՀ ՔԾՂԽ որոշումների և Համագործակցության շրջանակներում կնքված քրեակատարողական ոլորտի միջազգային պայմանագրերի իրականացմանն ուղղված փաստաթղթերը,
  • սահմանված կարգով ԱՊՀ ՔԾՂԽ քննարկմանը ներկայացնել փաստաթղթերի նախագծերը,
  • Քարտուղարության իրավասության մեջ մտնող հարցերով քննարկել փաստաթղթերի և միջազգային պայմանագրերի նախագծերը և դրանցով տալ եզրակացություններ,
  • ստանալ իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունն ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններից,
  • իր իրավասության սահմաններում պահպանել և զարգացնել այլ կազմակերպությունների հետ կապերը իրենց աշխատանքային (գործադիր) մարմինների մակարդակի վրա,
  • Խորհրդի որոշումների օպերատիվ կատարման նպատակով սահմանված կարգով ներգրավել ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների աշխատակիցներին,
  • ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների պարբերականների հետ համատեղ ապահովել Խորհրդի գործունեության լուսաբանումը, այդ թվում նաև՝ «Համացանց» տեղեկատվահաղորդակցման համակարգում ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների պաշտոնական կայքերում,
  • փաստաթղթաշրջանառություն վարելու համար օգտագործել Քարտուղարության գործառույթները կատարող Խորհրդի մասնակից պետության քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական միջոցները և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը,
  • սահմանված կարգով տեղադրել տարածքներում ԱՊՀ դրոշը և խորհրդանիշը, ԱՊՀ մասնակից պետությունների դրոշները, ունենալ սեփական խորհրդանիշներ,
  • իրականացնել այլ լիազորություններ, համաձայն Խորհրդի որոշումների, ներկայացնել Խորհուրդն ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության մարմիններում, միջազգային համագործակցության մարմիններում և միջազգային կազմակերպություններում:

7. Քարտուղարությունը պարտավոր է՝

  • Քարտուղարության իրավասության մեջ մտնող հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը,
  • իր իրավասության սահմաններում փոխգործակցել ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների աշխատանքային կառույցների հետ:

IV Քարտուղարության գործունեության կազմակերպում

8. Քարտուղարությունը բաղկացած է՝

  • ԱՊՀ ՔԾՂԽ Քարտուղարության ղեկավարից, որը նշանակվում է պաշտոնի ԱՊՀ ՔԾՂԽ որոշմամբ,
  • ԱՊՀ ՔԾՂԽ Քարտուղարության ղեկավարի տեղակալից, որը նշանակվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի կողմից,
  • ԱՊՀ ՔԾՂԽ Քարտուղարության ռեֆերենտից,
  • ԱՊՀ ՔԾՂԽ Քարտուղարության ղեկավարի երկու օգնականներից:

9. ԱՊՀ ՔԾՂԽ Քարտուղարության ղեկավարը՝

  • կազմակերպում է ԱՊՀ ՔԾՂԽ աշխատանքը նիստերի միջև,
  • իրականացնում է Քարտուղարության ղեկավարումը,
  • մասնակցում է ԱՊՀ ՔԾՂԽ նիստերին և ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների փորձագետների նիստերին,
  • իր իրավասության սահմաններում Քարտուղարության անունից ստորագրում է ԱՊՀ մասնակից պետությունների, ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետությունների քրեակատարողական ծառայություններին և միջազգային կազմակերպություններին հասցեագրված գրությունները,
  • իրականացնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի հետ փոխգործակցության գծով Խորհրդի գործունեության կազմակերպչական և տեղեկատվական ապահովումը,
  • կազմակերպում է ԱՊՀ ՔԾՂԽ գործունեության հետ կապված գործավարության աշխատանքը:

V Եզրափակիչ դրույթներ

10. Քարտուղարության աշխատանքային լեզուն ռուսերենն է:

11. Խորհրդի Քարտուղարությունն ունի սահմանված ձևաթուղթ, կարող է ունենալ դրոշմակնիքներ և կնիքներ՝ Խորհրդի և Անկախ Պետությունների Համագործակցության խորհրդանիշների օգտագործմամբ:

12. Քարտուղարության գործունեության ֆինանսավորումն իրականացվում է նրա գտնվելու վայրի պետության քրեակատարողական ծառայության կողմից:

13. Սույն Կանոնակարգում փոփոխությունների և լրացումների կատարումն ընդունվում է ԱՊՀ ՔԾՂԽ Որոշմամբ: